00:00:00

Վարչապետի հանձնարարությամբ ունեմ մի քանի առաջնային անելիքներ. Արարատ Միրզոյան

18:47, 24 օգոստոս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին նախապատրաստական աշխատանքներ  տանել սահմանադրական բարեփոխումների, ընտրական օրենսդրության բարեփոխումների եւ անցումային արդարադատության հարցերով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արարատ Միրզոյանը: Նա մասնավորապես, նշել է. «Իմ ընթացիկ աշխատանքային պարտականություններին զուգահեռ կամ ի թիվս դրանց վարչապետի հանձնարարությամբ ունեմ մի քանի առաջնային անելիքներ՝ համակարգել եւ/կամ նախապատրաստական աշխատանքներ տանել եւ/կամ ուսումնասիրություն անել հետեւյալ ուղղություններով․ - Սահմանադրական բարեփոխումներ, - Ընտրական օրենսդրության բարեփոխումներ, - Անցումային արդարադատություն եւն Այնպես որ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում սպասեք ինձ, իմ «վատ կերպարը բացահայտող», իմ «դիմակը պատռող» հրապարակումներ որոշ «անկախ» «ԶԼՄ-ների» եւ ՖԲ-յան «չեզոք վերլուծաբանների» կողմից։ Սա մասամբ կիրականացվի «Նիկոլը լավն ա, թիմը՝ վատը» աշուն-ձմեռ 2018 ակցիայի շրջանակներում (խնդրում եմ նկատել, որ խոսում եմ նպատակաուղղված հակաքարոզչության, պիտակավորման եւ վարկաբեկման մասին, այլ ոչ թե քննադատության մասին, որի տեղիքն իհարկե կարող ենք տալ)։ Անկեղծ ասած, էդ տեսակ «սեւացումն» արդեն էական չի, թեեւ խոստովանեմ՝ սկզբում անակնկալ էր եւ տխրեցնող։ Էականը՝ շարունակելու եմ մնալ մեր հռչակած արժեքների նվիրյալը, շարունակելու եմ ահռելի պատասխանատվության զգացումով եւ անմնացորդ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, շարունակելու եմ ջանք չխնայել մեր երազանքների երկրի՝ հզոր, ազատ եւ երջանիկ Հայաստանի կառուցման համար։ Հավատացած եմ՝ որպես հանրույթ, որպես պետություն հաջողելու ենք։ Հաստատ հաջողելու ենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր