00:00:00

Հաղորդավարներ Արմեն Սարգսյանն ու Լուսինե Բադալյանը եւս կլինեն ՔՊ-ի ցուցակում

18:01, 24 օգոստոս 2018

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քաղաքապետի թեկնածուներին հստակեցնելուց հետո լծվել են ցուցակի կազմի հստակեցման գործին: Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակում լինելու են ակտիվիստներ, հաղորդավարներ եւ դերասաններ։ Ինչպես հայտնի է ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը։ Ցուցակում լինելու են նաեւ ակտիվիստներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զաքարյանը եւ Իզաբելլա Աբգարյանը: Նրանք բոլորն ակտիվորեն մասնակցել են թավշյա հեղափոխությանը եւ այլ բողոքի ակցիաների: Մեզ հասած տեղեկությունների համաձայն ՔՊ-ի ցուցակում լինելու է նաեւ հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն ու հաղորդավար Արմեն Սարգսյանը։ Վերջիններս բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների հետ, եւ մասնակցել են թավշյա հեղափոխության օրերին փողոց դուրս եկած քաղաքացիների շարքերում են եղել։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր