00:00:00

Ե՞րբ է հարցաքննվելու Սերժ Սարգսյանը

17:35, 24 օգոստոս 2018

Հատուկ քննչական ծառայությունից դեռեւս չեն շտապում մեկնաբանել հրավիրվել է արդյո՞ք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության մարտի մեկի գործով։ Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել էր․ «Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության»։ Նա նշել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս հարցաքննվելու է: Ըստ նրա՝ քննիչն է որոշում, թե ում, ինչ հարցերի շուրջ և երբ հարցաքննի։ Irakanum.am-ը ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից հետաքրքրվեց, հրավիրվել է արդյո՞ք Սերժ Սարգսյանը հարցաքննության։ Ի պատասխան ՀՔԾ մամլո խոսնակն ասաց․ «Տեղեկատվություն այս պահին չենք տրամադրում նախաքննության շահերից ելնելով»։ Թավշյա հեղափոխությունից հետո հայաստանյան իրավապահ մարմինները, մասնավորապես, հատուկ քննչական ծառայությունը, ներկայացրեցին տասը տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած արյունալի իրադարաձությունների՝ 2008 թ․ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ նոր, աղմկահարույց հանգամանքներ: Երկրի սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների, այդ թվում տասը տարի առաջ Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին։  Հուլիսի 27-ին Քոչարյանը կալանավորվեց սակայն վերաքննիչ դատարանի որոշմամբ վերացվեց նրա խափանման միջոց կալանքը և նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից: ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանի որոշումը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր