00:00:00

Նիկոլ Փաշինյանի կոչը սփյուռքահայ երիտասարդներին

02:29, 24 օգոստոս 2018

Այսօր Ծաղկաձորում  «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը կարևորում է սփյուռքահայ բոլոր երիտասարդների Հայաստան վերադառնալը: Փաշինյանը նշեց, որ մեծ ցանկություն ունի, որպեսզի երիտասարդները այստեղից տանեն Հայաստան վերադառնալու գիտակցությունը: «Ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և պատիվ ունեմ ձեզ դիմել, որպես սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Մեր ավետյաց երկիրը իրականություն դարձնելու ժամանակը եկել է, և շատ կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրի և հեռավոր սփյուռքում ապրող յուրաքանչյուր ընտանիքում ամեն օր  խոսվի Հայաստան վերադառնալու գաղափարի և անհրաժեշտության մասին»,- ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը ապրելու երկիր է և այն երկիրն է, որտեղ պետք է զարգանալ, ստեղծագործել , ուժեղանալ , հարստանալ և հարստացնել  գաղափարներով և սիրով: «Ես համոզված եմ, որ մենք այսօր իրար աչքերի մեջ նայելով, իրար սիրելով, ավելի ենք հզորանում»,- ընդգծեց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր