00:00:00

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է

22:30, 23 օգոստոս 2018

Բանտից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գեներալի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը հայտնեց, թե կեսօրին են փաստաբանները տեսակցել իրենց պաշտպանյալին և արձանագրել, որ նա ազատազրկման մեջ ուժասպառ է եղել։ Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար: Նրա տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության արդյունքում պարզվել էր, որ Ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր