00:00:00

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

22:12, 23 օգոստոս 2018

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը օգոստոսի 23-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը եւ Արցախում հիմնադրամի գրասենյակի ղեկավար Էդվին Գրիգորյանը։ Արցախի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի արտաքին գործերի նախարարության եւ «Թուֆենկյան» հիմնադրամի միջեւ համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես, «Հայկական իրավական նախագծին» առնչվող հարցեր։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել վերջին 15 տարիներին «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունը՝ ընդգծելով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանն ու բնակեցմանն ուղղված ծրագրերի կարեւորությունը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր