ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստի ավարտին հիշեցրեց, որ այսօր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրն է:
«1990 թվականի օգոստոսի քսաներեքին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց անկախության հռչակագիրը, որը հետագայում Հայաստանի անկախ պետականության հաստատման հիմք հանդիսացավ»,- ասաց նա:
Վարչապետը ողջ հայ ժողովրդին շնորհավորեց այս պատմական իրադարձության կապակցությամբ:
«Համոզված եմ, որ բոլոր այն երազանքները, որ մենք ունեինք հռչակագրի ընդունման պահին և ունենք այսօր, մենք անսասան գտնվում ենք բոլոր այդ երազանքների իրագործման ճանապարհին, և որևէ կասկած չկա, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է հզոր, ազատ և երջանիկ»,- ասաց նա: