00:00:00

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը գրանցվել է պետական ռեգիստրի գործակալությունում

18:09, 23 օգոստոս 2018

Նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանի նախաձեռնությամբ ստեղված «Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»  կուսակցությունը  գրանցվել է պետական  ռեգիստրի գործակալությունում: Այս առնչությամբ, կուսակցության տարածած հաղորդագրությունում նշվում է. «Ուղիղ 28 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի  օգոստոսի 23-ին,  Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն։ Շնորհավորում եմ բոլորիդ՝ Հայաստանի անկախության հռչակման առթիվ։ Ինչպես 1990 թվականի օգոստոսի 23-ը հայ ժողովրդի համար դարձավ Հայաստանի անկախության հռչակման օր, այնպես էլ 2018 թվականի օգոստոսի 23-ը «Հայոց Արծիվների» համար դարձավ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցելու եւ պաշտոնական գործունեություն իրականացնելու սկիզբ։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, պատվախնդի՛ր  Հայեր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր