00:00:00

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է

16:54, 23 օգոստոս 2018

Ապրիլյան պատերազմի հերոս, ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանն այսօր կդառնար 30 տարեկան: Հովսեփ Կիրակոսյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 23-ին Արմավիրի մարզի Ապագա գյուղում: Սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, տեղափոխվել է՝ Ստեփանակերտ, որից հետո արդեն Մատաղիս: Զինված ուժերում ծառայում էր 2006 թ.-ից: Նրա անմիջական ցուցումով ու մասնակցությամբ տարբեր վայրերում ականապատման աշխատանքներ են իրականացվել: Հովսեփ Կիրակոսյանն ապրիլյան պատերազմի առաջին զոհերից էր: Կապիտանի մարտական ընկերների վկայությամբ` ծանր վիրավորված Կիրակոսյանը ապրիլի 2-ի գիշերը, 30 մետր վազելով, առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է, աչքերն ու ականջները արյան մեջ կորած, կապիտանն առաջ ընթանում, որ և' հակառակորդին մոտ չթողնի, և' ինքը գերի չընկնի։ Զինվորները նրան խրամատ են տարել, բայց ինտենսիվ կրակոցների պատճառով չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է. «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»: Հովսեփ Կիրակոսյանին հուղարկավորել են 2016 թվականի ապրիլի 5-ին Ապագա գյուղում: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն մեդալով։ https://www.youtube.com/watch?v=phuhLddthTI

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր