00:00:00

Առաջիկայում ստեղծվելու է «Սասնա ծռեր» կուսակցությունը

16:33, 23 օգոստոս 2018

Առաջիկայում ստեղծվելու է «Սասնա ծռեր» կուսակցություն ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է կուսակցության հիմնադիր համագումարի և գրանցման գործընթացը։ Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, ով օգոստոսի 17-ին կալանքից ազատ էր արձակվել։ ««Սանսա ծռեր» խմբավորումը ազգին ու պետությանը սպառնացող գոյութենական սպառնալիքի չեզոքացումից հետո ժողովրդի իշխանության հաստատման պայմաններում հայտարարել է զինված պայքարի էջը փակելու և ժողովրդի վստահության կառավարությանը աջակցելու մասին։ Կուսակցության ձևավորման ընթացքում խմբավորման բոլոր անդամների ազատ արձակվելուց հետո օրինաչափորեն ընդհանրապես ինքնալուծարվելու է և դադարեցնելու է իր գործունեությունը որպես միավոր», - հայտարարեց Ավետիսյանը։ Նա նշեց, որ նոր ստեղծվելիք կուսակցության կազմում առավելագույնս ներգրավելու են երիտասարդների և նրանց են վստահելու «ասպարեզն ու գործը», իսկ ավագ սերունդը կլինի խորհրդատուի դերում։ Բանախոսը նաև նշեց, որ Արցախում «Սասնա ծռերն» ունենալու է «նույն անվանմամբ քույր կուսակցություն»՝ մինչև Արցախի՝ Հայաստանին դե-յուրե միացումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր