Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների ներկայացրած 37 ծրագիր՝ պետության կողմից շուրջ 400 մլն դրամի համաֆինանսավորմամբ։
Ծրագրերը հիմնականում ուղղված են ենթակառուցվածքների վերանորոգմանը և զարգացմանը:
Այդ մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ 1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: