00:00:00

Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվում է hասարակական խորհուրդ, առաջին նիստը օգոստոսին կլինի

03:14, 23 օգոստոս 2018

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվում է hասարակական խորհուրդ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հասարակական խորհուրդը լինելու է հարթակ, որտեղ քննարվկելու են Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները՝ Զբոսաշրջության միջգերատեսչական խորհրդին ներկայացնելու համար։ Հասարակական խորհրդի պարբերական հանդիպումները կազմակերպվելու են հստակ ժամանակացույցով։ Առաջին նիստը նախատեսվում է հրավիրել օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, որտեղ կներկայացվի հասարակական խորհրդի գործունեության տեսլականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր