00:00:00

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալին

23:59, 22 օգոստոս 2018

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացումը և անդրադարձել այն հիմնական ուղղություններին, որտեղ առկա է երկկողմ համագործակցության մեծ ներուժ: Ալեքսանդր Բեն Ցվին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին ներկայացրել է Իսրայելի ձեռքբերումները տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում և ընդգծել տվյալ ոլորտներում փորձի փոխանակում իրականացնելու Իսրայելի պատրաստակամությունը: Զրուցակիցները կարևորել են երկրի տնտեսության զարգացման գործում բիզնեսի և, մասնավորապես, ստարտ-ափների համար բարենպաստ պայմանների ստեղծումը՝ այս համատեքստում ուրվագծելով հայ-իսրայելական համագործակցության հետագա հնարավորություններն ու հեռանկարները: ՀՀ փոխվարչապետը և Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը երկու երկրների հարաբերությունների հետագա ընդլայնման հարցում ընդգծել են գործարար շրջանակների կապերի հաստատման անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր