00:00:00

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

23:37, 22 օգոստոս 2018

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 22-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը։ Ինչպես հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ողջունելով հյուրերին՝ պետնախարարը բարձր է գնահատել «Թուֆենկյան»հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը՝ նշելով, որ ըստ ուղղությունների՝դրանք բոլորն էլ պահանջված են, և կառավարությունն այսուհետ ևս պատրաստ էշարունակել համագործակցությունը։ Նրա խոսքով՝ չնայած տնտեսության զարգացմանբարձր տեմպերին՝ այնուամենայնիվ, սոցիալ-տնտեսական ոլորտներում խնդիրներըշատ են և բարեգործական ծրագրերն այդ հարցերի լուծման գործում մեծ նպաստ ենբերում։ Հյուրերի խնդրանքով՝ Գ. Մարտիրոսյանը ներկայացրել է նաև գործադիրիշխանության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությանառաջնահերթությունները և վերջին ամիսներին արձանագրված բարձր ցուցանիշները։ Շնորհակալություն հայտնելով պետնախարարին ջերմ ընդունելության ևհամագործակցության պատրաստակամության համար՝ «Թուֆենկյան» բարեգործականհիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանը նշել է, որ անցած 15տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք շարունակելուեն նոր թափ ստանալ։ Նրա խոսքով՝ վերաբնակեցման, գյուղատնտեսությանզարգացման և առաջնահերթ այլ ուղղություններում իրականացվող ծրագրերինպատակը ուժեղ և զարգացած Արցախի տեսլականն է, և այդ հարցում իրենքշարունակելու են գործադրել են բոլոր ջանքերը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությանծրագրերի ընդլայնման անհրաժեշտության և կոնկրետ ուղղություններում նործրագրեր իրականացնելու շուրջ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամիհոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը և Արցախի ծրագրերիկառավարիչ Էդվին Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր