00:00:00

Տեղի է ունեցել ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման արարողություն

23:12, 22 օգոստոս 2018

Օգոստոսի 22-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՌԴ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Ապագա սպաները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, բարձր պահել հայոց բանակի պատիվը, սովորել բարձր առաջադիմությամբ, պատվով ու նվիրումով կատարել ծառայողական պարտականությունները: Կարևորելով բանիմաց ու գրագետ սպաների դերն ու նշանակությունը երկրի անվտանգության ապահովման գործում՝ ԶՈՒ ԳՇ պետը կուրսանտներին մաղթել է արդյունավետ ուսումնառություն ու խաղաղ ծառայություն, վստահություն հայտնելով, որ ուսման ավարտին նրանք պատվով կկատարեն զինվորականի դժվարին, բայց պատվաբեր ու անգնահատելի առաքելությունը: Միջոցառումը եզրափակվել է կուրսանտների հանդիսավոր քայլերթով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր