00:00:00

Փոխվարչապետն ընդունել է ԵԱՏՀ տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության նախարարին

23:01, 22 օգոստոս 2018

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է  ԵԱՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Ժակսիլիկովին: Հանդիպմանը ներկա էր նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՏՄ անդամ երկրներում գործող կենսաթոշակային համակարգերի առանձնահատկություններին, քննարկել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագիծը: Նախարար Տիմուր Ժակսիլիկովը հայկական կողմին ներկայացրել է փաստաթղթի նախագծի հիմնական դրույթները և նպատակները: Համաձայնագրի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունները համագործակցելու են կենսաթոշակային ապահովության ոլորտում՝ աշխատավորների համար հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ, ինչը միտված է լինելու լուծել ԵԱՏՄ երկրներում աշխատանքային ստաժի փոխճանաչման հետ կապված հարցերը:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր