00:00:00

Նոր ավիաընկերություն Զվարթնոցում. թռիչքները կսկսեն հոկտեմբերի 1-ից

21:39, 22 օգոստոս 2018

Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կնքվեց պայմանագիր «Ազիմուտ» ավիաընկերության եւ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ միջեւ: «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ ըստ պայմանագրի, 2018թ հոկտեմբերի 1-ից «Ազիմուտը» Երեւանից կսկսի թռիչքներ իրականացնել Ռոստով, Կրասնոդար եւ Ստավրոպոլ ուղղություններով: Հանդիպմանը ներկա էին «Ազիմուտ» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պավել Ոդոդը, գլխավոր տնօրեն Պավել Եկժանովը, գործադիր տնօրեն Էդուարդ Տեպլիցկին, Ռոսավիացիայի Հարավ մասնաճյուղի պետ Վլադիմիր Իսաեւը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն եւ գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր