00:00:00

Բերման էին ենթարկել ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու համար (տեսանյութ)

21:26, 22 օգոստոս 2018

Օրերս «Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկաններն Արթիկում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը գրանցեցին: Օգոստոսի 18-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Շիրակի մարզային վարչությունների ծառայողները, Արթիկի բաժնի քրեական հետախույզների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին բերման ենթարկեցին Տուֆագործների փողոցի բնակիչ Նարեկ Հակոբյանին: Հակոբյանի բաճկոնի գրպանից, անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է թաց, յուրահատուկ հոտով բուսական զանգված և սրվակ: Ըստ Նարեկ Հակոբյանի` հայտնաբերվածը կանեփ է, որը նույն օրը քաղել էր իրենց թաղում վայրի աճած կանեփի թփերից` հետագայում ծխելու համար: Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել փորձաքննություն։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: https://www.youtube.com/watch?v=481zXybPvNM

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր