00:00:00

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը թվային հեռուստատեսային հաղորդակները մի քանի ժամով անջատվելու են

20:21, 22 օգոստոս 2018

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը, ժամը 06.00-09.00-ն, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հաղորդակներն անջատվելու են:
Նույն ժամանակահատվածում անջատվելու են նաև «Ռադիո Վան» ՍՊԸ (FM 103.1 ՄՀց) և «Ռադիո Ալֆա» ՍՊԸ (FM 104.9 ՄՀց) հեռարձակման տեխնիկական միջոցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր