00:00:00

Գառնիում ապօրինի թմրամիջոց մշակելու, պահելու և օգտագործելու դեպք է գրանցվել (տեսանյութ)

19:45, 22 օգոստոս 2018

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Գառնիի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գողթ գյուղի բնակիչ Գարեգին Գինոսյանը թմրանյութ է պահում և օգտագործում։ Ձեռք բերված տեղեկությունների համաձայն, Գինոսյանը իր տանը և այգում զբաղվում էր թմարմիջոցի ապօրինի մշակմամբ, տանը և կից շինության տարածքում պահում «մարխուաննա»։ Օգոստոսի 14-ին նշված փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները, Գառնիի բաժանմունքի քրեական հետախույզների հետ, հիշյալ տան հողամասի զննությամբ հայտնաբերել են ընդհանուր 4 կգ կշռով, 25 մշակված կանեփանման բույս։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է։ https://www.youtube.com/watch?v=ZpFpRiuXFTk

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր