00:00:00

Ո՞վ է հովանավորում Ավագյան Նաիրիին․ինչո՞ւ է լռում գլխավոր դատախազությունը

19:25, 22 օգոստոս 2018

Irakanum.am-ն օրեր առաջ հրապարակել էր Պայմանագրային զինծառայողին սխալ արյուն են ներկարկել. դատախազ Նաիրի Ավագյանը հրահանգել է գործը փակել վերտառությամբ հոդված։ Մենք գրել էինք, որ 2017 թվականի օգոստոսի մեկին Վայքից Երեւանի Մուրացան հոսպիտալ տեղափոխված ու չորս օր անց մահացած պայմանագրային զինծառայող Վահե Մարգարյանի կինը՝ Լուսինե Տոնեյանը բարձրաձայնում է ամուսնու մահվան պատճառ դարձած անձինք մնացել են անպատիժ:Լուսինե Տոնեյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ քննչական բոլոր գործողություններն ավարտվել էին, եւ երբ գործը պետք է հասներ դատարան, բոլորին անակընկալ ձեւով Վայոց Ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանը հրահանգում է փակել գործը։ Նշենք, որ մահացած պայմանագրային զինծառայողի կինը գտնում է, որ ամուսնու մահվան պատճառ են դարձել բժիշկները, մասնավորապես Վայքի հիվանդանոցի անեսթեզիոլոգն ու լաբորանտը։ Irakanum.am-ին հաջողվեց կատարվածի վերաբերյալ որոշ մանրամասներ ճշտել։ Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն լաբորանտը ու բժիշկ Հրաչիկ Մանուչարյանը բավականին սերտ կապեր ունեն մարզի դատախազ Նաիրի Ավագյանի հետ։ Հրաչիկ Մանուչարյանը եւ Նաիրի Ավագյանը ոչ միայն հարեւաններ են, այլ նաեւ Ավագյանի հարազատները աշխատում են Վայքի հիվանդանոցում։ Իսկ լաբորրանտը, ով իսկզբանե իբրեւ թե ստուգել է պայմանագրային զինծառայողի արյունը եւ նոր արյուն ներարկելու խորհուրդ տվել մարզային դատախազներից Կարեն Կարապետյանի դասընկերոջ մայրն է։ Ըստ էության օգտագործելով սեփական կապերը նրանք միջնորդել են, որպեսզի մարզի դատախազ Ավագյան Նաիրին իրենց ջրից չոր դուրս հանի։ Արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով պարբերաբար հայտարարում է, որ օրինակության հաստատման կողմնակից է, տեղյակ է թե ինչ է կատարվում Վայոց Ձորի մարզում։ Նշենք, որ Irakanum.am-ը մի քանի անգամ փորձել է պարզաբանում ստանալ Վայոց Ձորի դատախազ Նաիրի Ավագյանից, սակայն գլխավոր դատախազությունից մեզ փոխանցել են, որ հարցազրույց կազմակերպելու նպատակահարմարություն չեն տեսնում։ Կառույցից փոխանցել են, որ արձագանք մեր առաջին հրապարակմանը կլինի։ Թե ինչո՞ւ է Արթուր Դավթյանի կառույցը շահագրգռված, որ Ավագյան Նաիրին իր անվան շուրջ պտտվող տեղեկությունների եւ տվյալ դեպքում մահացած զինծառայողի կնոջ մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես չկա, առայժմ թողնում ենք առանց մեկնաբանության։ Սակայն նկատի ունենալով խնդրի հանրային հնչեղությունը եւ առավել եւս, որ այն կապվում է պաշտոնյանի, այս դեպքում իրավապահ մարմնի ներկայացուցչի հետ, առաջիկա հնարավորության դեպքում հարցը կբարձրացնենք վարչապետի եւ գլխավոր դատախազի մոտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր