00:00:00

Վայը եկել ու տարել է այն դատավորներին․ Փաշինյանը՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք» հայտարարության մասին

18:44, 22 օգոստոս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետք չի քաղաքական ինտրիգներով կասկածի տակ դնել այսօրվա իրողությունները: «Ես իշխանության չեմ, իշխանությունը՝ ժողովուրդն է, եւ ես չեմ ուզում, որ ժողովուրդը ոմանց ապացուցի, թե ով է երկրում իշխանություն»,- ասաց նա եւ նշեց, որ կարեւոր է ժողովրդի առաջ չդնել գայթակղություն՝ ինչ-որ բաներ ապացուցելու: Անդրադառնալով անցումային արդարադատությանը՝ վարչապետն ասաց, որ դա համաշխարհային ընդունված գործիք է եւ նույնիսկ միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ իշխանափոխության հաջորդ օրերից այս մեխանիզմների մասին քննարկումներ ունեցել են: «Մարդկանց հաշիվների վրա կան միլիոնավոր դոլարներ եւ ակնհայտ է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ են, բայց այսօրվա մեր քրեաիրավական կարգավորումները, չեմ ասում անհնար են դարձնում, բայց լուրջ խոչընդոտ են ստեղծում՝ գումարների ծագումնաբանությունը քննելու եւ պետությանը վերադարձնելու առումով»,- ասաց նա: Լրագրողների հարցադրումների պատճառով վարչապետը եւս մեկ անգամ անդրադարձավ «խելքներդ գլուխներդ հավաքեք» հայտարարությանը եւ ասաց, որ 21-րդ դարի ցանկացած բանական քաղաքացի, պարտավոր է իր խելքը պահել իր գլխում: Նա նշեց, որ դա վերաբերում է բոլորին, այդ թվում՝ վարչապետին: «Վայը եկել ու տարել է այն դատավորներին, ովքեր կողմնակի ազդեցություններով, կաշառքներով կփորձեն դատական համակարգն այլ ուղղությամբ անել: Ես ասում եմ, որ չեմ միջամտում, բայց եթե կփորձեք օգտվել նախկին միջամտությունների խողովակներից, հետեւի դռներով մարդիկ դուրս գալ, քավոր, սանիկ, բարեկամ կապերը օգտագործել, դա չի լինի»,- ասաց նա, հավելելով, որ խոսում է երեւույթների մասին եւ ոչ թե կոնկրետ դեպքերի մասին, որպեսզի կոնկրետ դեպքերի վերաբերյալ ազդեցություն չունենա: Անդրադառնալով Մարտի մեկը բացահայտված լինելու հարցին եւ Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելուն, վարչապետն ասաց, որ ըստ էության, բացահայտված է եւ հիմա ամեն մի դրվագի վրա աշխատում են: Նա հրաժարվեց մեկնաբանել, թե ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը՝ Քոչարյանի գործի հետ կապված, ինչ ընթացք կունենա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր