00:00:00

Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել. Փաշինյանը՝ Քոչարյանի վերադարձի մասին

18:30, 22 օգոստոս 2018

Մարդիկ կան, որ արտաքին քաղաքականություն ասելով հասկանում են այն, ինչ Հայաստանը տարել է ձախողումների, մենք չենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ: Այս մասին, այսօր հայ-չինական դպրոցի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե իրեն մտահոգո՞ւմ է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել: Դուք ինչո՞ւ եք ինձ հարցնում, դուրս եկեք փողոց եւ մարդկանց հարցրեք, թե ինչպես են վերաբերվում: Այդ կապակցությամբ որոշում կայացնողը ժողովուրդն է եւ կարծում եմ՝ այդ հարցերը պետք է ուղղել ժողովրդին, թեեւ չեմ կարծում, որ այն, ինչ կլսեք, արժանի կլինի եթեր հեռարձակելու»: Նա վստահություն հայտնեց, որ հակահեղափոխության ռիսկ ընդհանրապես չկա. «Մենք ասում ենք, որ պետք չի ժողովրդին դնել իրավիճակի մեջ, որ մենք նորից ստիպված լինենք հեղափոխություն անել, կամ հեղափոխության հաջորդ փուլն անել»: Փաշինյանը նկատեց, որ օգոստոսի 17-ին տեղի է ունեցել Երրորդ հանրապետության ամենաբազմամարդ հանրահավաքը. «Մենք ասում ենք, որ պետք չի քաղաքական ինտրիգներով կասկածի տակ դնել այսօրվա իրողությունները»: Հարցին, թե մտավախություն չունի՞, որ հնարավոր է այլեւս չվերադառնա իշխանության, եթե հրաժարական տա վարչապետի պաշտոնից, Փաշինյանը պատասխանեց. «Ես իշխանության չեմ, իշխանության է ժողովուրդը, եւ ես չեմ ուզում, որ ժողովուրդը ոմանց ապացուցի, թե ով է երկրում իշխանությունը»: Իսկ այդ դեպքում ի՞նչ տարբերություն խորհրդարանական ընտրությունը կլինի վարչապետի հրաժարականի դեպքում, թե՞ առանց հրաժարականի, հարցին էլ արձագանքեց. «Ես ասացի, որ դա սցենարներից մեկն է: Կարեւորը արձանագրել նպատակը՝ ժողովրդի  առջեւ չդնել գայթակղություն ինչ-որ բաներ ապացուցելու: Ոչ թե նման փորձեր արվում են, այլ նման փորձերի մտադրության մասին փորձեր են արվում խոսել: Պետք չի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր