00:00:00

Բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները բողոքի ակցիա անցկացրեցին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դիմաց

17:53, 22 օգոստոս 2018 Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մի շարք ներկայացուցիչներ, գործող բռնցքամարտիկներ բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դիմաց` ի պաշտպանության ֆեդերացիայի` օրեր առաջ վերընտրված նախագահ Արթուր Գևորգյանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեդերացիայի ներկայացուցիչներին անհանգստացնում էր այն փաստը, որը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չեն ընդունում ֆեդերացիայի նախագահի ընտրությունների արդյունքները: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը չհանդիպեց բողոքի ակցիայի մասնակիցներին` առաջարկելով նախապես, ըստ կանոնակարգի օրը վերցնել և նոր այցելել նախարարին: Բողոքի ակցիա մասնակիցների փաստեցին նաև, որ երիտասարդական հավաքականի անդամները, ովքեր նախորդ մեկ շաբաթվա ընթացքում նախապատրաստվում էին աշխարհի առաջնության, իրավունք չեն ունեցել Օլիմպավանում տաք ջրով լողանալու: Ըստ Ատոմ Պողոսյանի, ով բռնցքամարտի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի նախագահն է, ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցել են կանոնակարգին կետին համաձայն և բաց են եղել, քանի որ առաջադրված է եղել միայն մեկ թեկնածու: Բողոքի ակցիա մասնակիցների հետ կապվեց և ակցիան դադարեցնել հորդորեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ով այս օրերին Հունգարիայում է և մասնակցում է եվրոպական ֆեդերացիայի նիստին: Գևորգյանի խոսքով` ֆեդերացիա ոչ մի ապօրինություն չի արել և ընտրություններն անցել են ճիշտ: «Ոչ մեկ իրավունք չունի խոչընդոտելու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործունեությանը, ոչ սպորտի նախարարությունը, ոչ ՀԱՕԿ-ը»,-շեշտեց Գևորգյանը: Ավելի ուշ` ներկա լրագրողներին ընդունեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը: Վերջինիս պնդմամբ` ոչ նախարարությունը, ոչ ՀԱՕԿ-ը այս հարցին լուծում չի տալիս, սրանով պետք զբաղվի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր