00:00:00

ԱԽ քարտուղարն այցելել է Բյուրականի աստղադիտարան

17:42, 22 օգոստոս 2018

Օգոստոսի 21-ին այցելեցի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: Այցիս շրջանակներում հանդիպեցի Բյուրականի աստղադիտարանի Միջազգային աստղադիտական միության հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղադիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հանդիպման ընթացքում Ա. Միքայելյանը ներկայացրեց աստղադիտարանի գործունեությունը, դերն ու նշանակությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: Միաժամանակ քննարկեցինք աստղադիտարանի գործունեությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր, մասնավորապես՝ հետագա զարգացման հեռանկարները, նոր մտահաղացումները, դրանց իրականացման ուղիները, ինչպես նաև Հայաստանում հեռահաղորդակցային համակարգերի հասանելիության և անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով արբանյակային ծրագրի մշակման և կիրարկման հնարավորությունը: Այցի ընթացքում տեղի ունեցավ շրջայց՝ հայ մեծանուն գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան»,– գրել է ԱԽ քարտուղարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր