00:00:00

Քննչական կոմիտեի նախագահը կադրային նշանակումների վերաբերյալ հրամաններ է ստորագրել

16:33, 22 օգոստոս 2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ ըստ այդմ, Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանն ազատվել է զբաղեցված պաշտոնից եւ նշանակվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, իսկ Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել արդարադատության երրորդ դասի խորհրդական Հովիկ Խաչատրյանը՝ ազատվելով ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից։ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վարդան Ավագյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր