00:00:00

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ

22:52, 21 օգոստոս 2018

«ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի տաղավար, որտեղ ներկայացված են  նաև հայկական ընկերությունների արտադրանքի լավագույն նմուշները։ Այցի ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական ընկերության՝ «Ալմազ-Անթեյի»  փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայկական կողմը ընկերության հետ համագործակցության լավ փորձ ունի և այժմ էլ հետաքրքված է առանձին արտադրատեսակներով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր