00:00:00

Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ-ի դիմաց պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը (տեսանյութ)

20:56, 21 օգոստոս 2018

Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը բողոքի ակցիա է իրականացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց՝ պահանջելով ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից: «Մենք գտնում ենք, որ Մուկուչյանը պետք է հեռանա եւ նա չի կարող մեր երկրում ղեկավարել որւեէ ընտրություններ եւ հանրաքվեներ: Հանձնաժողովը, որը 2011 թվականից  ի վեր կեղծարարությամբ է զբաղվել բոլոր ընտրություններում եւ  սպասարկել է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին իշխանությունների յուրացումը, 2013 թվականի նախագահական ընտրություններում  իշխանության յուրացումը եւ իշխանության մոնոպոլիայի ձեւավորումը եւ այլն: Այդ բոլոր հանցագործությունները իրականացրած թիմը չի կարող ղեկավարել այսօրվա ընտրությունները»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը: https://www.facebook.com/AndriasGhukasyan/videos/2094326344113549/  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր