00:00:00

Իսրայելի ԱԳՆ տեղակալը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

19:34, 21 օգոստոս 2018

Հայաստան կատարած այցի շրջանակներում  Իսրայելի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվինայցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ: «Հայ ազգի ողբերգությունը երբեք կասկածի տակ չի դրվել: Կա պատմական հարց, թե ինչպես այն անվանել, բայց այն, ինչ տեղի է ունեցել, փաստ է, որը բոլորն ընդունում են: Սա քաղաքական քննարկումների թեմա դարձնելու հարց չէ, թող պատմաբանները որոշեն, թե ինչպիսի անուն տան այդ ողբերգությանը»,- ասաց արտգործնախարարի տեղակալը: Իսրայելի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին շրջայց կատարեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր