00:00:00

Արսեն Թորոսյանն այցելել է Դատաբժշկական գիտագործնական կենտրոն

19:06, 21 օգոստոս 2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Դատաբժշկական գիտագործնական կենտրոն: Այս մասին նախարարը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Այցելեցինք առողջապահության նախարարության ենթակայության Դատաբժշկական գիտագործնական կենտրոն։ Շրջեցինք կենտրոնի տարածքով, ծանոթացանք շենքային պայմաններին և հատուկ սարքավորումներով հագեցվածությանը, որոնք անհրաժեշտ են տարատեսակ փորձաքննությունների իրականացման համար։ Կենտրոնի տնօրենը հարց բարձրացրեց ժամանակակից ԴՆԹ սեքվենատորի ձեռքբերման անհրաժեշտության մասին, որը շատ մեծ ճշգրտությամբ իդենտիֆիկացիա է իրականացնում և գրեթե անփոխարինելի է այդ հարցում։ Պայմանավորվեցինք շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ ջանքերով ձեռք բերել այդ սարքավորումը։ Այնուհետև հանդիպեցինք կենտրոնի անձնակազմի հետ, որոնք աշխատում են Երևանում և մարզերում։ Իմ կողմից երկու հստակ պահանջ դրվեց՝ վստահությունը դատաբժշկական եզրակացությունների հանդեպ պետք է աճի թե՛ իրավապահ մարմինների, թե՛ ընդհանուր հանրության կողմից։ Եվ երկրորդը, վճարովի ծառայությունները ամբողջությամբ պետք է տեղափոխվեն սպիտակ դաշտ, ինչի ուղղությամբ արդեն իսկ հստակ աշխատանքներ են տարվում։ Խոսեցինք ոլորտի կադրային հագեցվածության և ֆինանսավորման մասին և որոշեցինք առարկայական քայլեր կատարել այդ ուղղությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր