00:00:00

Արարատ, Արմնյուզ, Հ2, News.am, Երկիր Մեդիա, ֆեյքեր. որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը

17:28, 21 օգոստոս 2018

Armtimes.com-ը գրում է․ Ռոբերտ Քոչարյանը մեդիամագնատ դառնալու հայտ է ներկայացրել: Սոցիալական ցանցերում տեղեկություն տարածվեց, որ 2-րդ նախագահը «առել է» Արարատ, ԱրմՆյուզ հեռուստաընկերությունները, BlogNew.am, News.am, Panorama.am լրատվական կայքերը: Միանշանակ պարզ է, որ Քոչարյանին ձեռնտու է ունենալ լսարան ունեցող լրատվամիջոցներ, որոնցով կփորձի հասարակական կարծիք ձեւավորել: Քոչարյանը ԶԼՄ-ների տեր դառնալու ցանկութուն հայտնեց այն ընթացքում, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց: Ասել է, թե Քոչարյանը, որ փորձում է ներկայանալ որպես «քաղբանտարկյալ», որոշել է իր միլիարդները ծախսել իշխանություններին վարկաբեկելու ուղղությամբ: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ 2018 թվականի օգոստոսի 10-ից Արարատ հեռուստաընկերությունն անցել է քոչարյանամերձ գործարարներից մեկին: Խոսքը Արմեն Թավարդյանի մասին է: «Դա բաց աղբյուրներից ստացված տեղեկատվություն է: Այստեղ որեւէ գաղտնիք չկա: Ելնելով նոր սեփականատիրոջ՝ Արմեն Թարվերդյանի անունից, հետեւելով նրա անվան հետ կապվող կազմակերպությունների եւ բիզնեսների անուններին, որոնք կապնվում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, հիմք են տալիս այդպես մտածելու: Մեր մոտ հիմնովին կասկածներ կան, որ դա կապ ունի Քոչարյանի հետ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ առաջին դեպքն է, երբ հեռուստաընկերության սեփականատեր է փոխվում, բայց հանձնաժողովը չի տեղեկանում այդ մասին: ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ օրենքով հեռուստաընկերության սեփականատերը պարտավոր չէ հանձնաժողովին տեղեկացնել հեռուստաընկերության սեփականատիրոջ փոփոխության մասին: Սակայն նախկինում իշխանությունների կողմից ոչ օրինական պահանջ է եղել, որ պարտադիր ներքին կարգով տեղեկացվի: Նրա փոխանցմամբ՝ հեռուստաընկերությունը պարտավոր է հանձնաժողովին տեղեկացնել գործադիր տնօրենի փոփոխության մասին: Սակայն Արարատ ՀԸ-ի հետ կապված հանձնաժողովը տեղեկություն դեռ չի ստացել: «Եթե չեմ սխալվում՝ մեզ պետք է տեղյակ պահեն հինգ օրվա ընթացքում: Մենք դեռ որեւէ թուղթ չենք ստացել, բայց անպայման ստանալու ենք: Դա բաց տեղեկատվություն է»,- ասաց Հակոբյանը: ՀՀ կառավարության պետական ռեգիստրի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Արարատ» հեռուստաընկերության ամբողջ բաժնետոմսերն այժմ պատկանում են Արմեն Թավադյանին: Հղում անելով նույն կայքին՝ ՀՌԱՀ-ից փոխանցեցին, որ նախկինում հեռուստաընկերության սեփականատերերն են եղել ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը՝ 67 տոկոս բաժնեմասով եւ Ալեքսանդր Հարոյանը՝ 33 տոկոս բաժնեմասով: Օգոստոսի 10-ից բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատերը Թավադյանն է: Վերջինս քոչարյանամերձ շրջապատից է համարվում, քանի որ ըստ մամուլի հրապարակումների՝ նա բաժնեմաս ունի Քոչարյանի ընտանիքի հետ կապվող «Արդշինբանկի» «Նուռ քարտ» վարկային ծրագրում: Ի դեպ, Արարատ ՀԸ-ն մինչեւ օգոստոսի 10-ի առքուվաճառքը պատկանում էր ՀՀԿ-ին: ՀԺ-ին տեղեկություններ հասան այն մասին, որ հեռուստաընկերությունը Ռոբերտ Քոչարյանին անցնելուց հետո այն ղեկավարելու է Հ1-ի լրատվական ծրագրերի նախկին ղեկավար Հարություն Հարությունյանը: Այս տեղեկությունը Հարությունյանից հնարավոր չեղավ ճշտել, քանի որ նրա հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ Արարատ ՀԸ մեր զանգերը մնացին անպատասխան: Անդրադառնալով Արմնյուզին, նշենք, որ ՀՌԱՀ-ից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ այս հեռուստաընկերությունում բաժնետերերի փոփոխություն չի եղել: 100 տոկոս սեփականատեր համարվում է Արմեն Պողոսյանը: Վերջին շրջանում ջերմ կապեր են հաստատվել ՀՅԴ-ին պատկանող Երկիր Մեդիա հեռուստաընկերության եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Քոչարյանը իր կարեւոր հայտարարություններն անում է հենց այս հեռուստաընկերությամբ: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի իրավաբան Դավիթ Մարգարյանը ՀԺ-ին փոխանցեց, որ այս ՀԸ-ում եւս բաժնետերերի փոփոխություն չի եղել: Երկիր Մեդիայում 24.9 տոկոս բաժնետոմս ունի Արսեն Մանուկյանը, մոտ 17 տոկոս՝ Նարինե Ասատրյանը եւ եւս մի քանի հոգի ունեն 8-ական տոկոսներ: Ռոբերտ Քոչարյանի հետ է կապվում նաեւ Հայկական երկորդ հեռուստաալիքը եւ Yerevan.today կայքը, որը մինչեւ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող աղմուկը վերազինվեց նոր կադրերով: Հ2-ի բաժնետոմսերը 2003-ից պատկանում են Նատալիա Մարտինյանին եւ Սամվել Մայրապետյանին՝ յուրաքանչյուրին 50 տոկոս: ՀՌԱՀ-ից փոխանցեցին, որ  գործադիր տնօրենը Մայրապետյանն է: Նա Քոչարյանին հավատարիմ մարդկանցից է, ղեկավարում է նաեւ Քոչարյանի որդիներին պատկանող «Տոյոտա-Երեւան» ընկերությունը: ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է փոխվի խմբագրական քաղաքականություն թելադրողը, սակայն բաժնետերերը մնան նույն մարդիկ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր