ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով օգոստոսի 22-24-ը կլինի Պրահայում: Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հրաչյա Հակոբյանը:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի, Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիչի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ: