00:00:00

Նանե Արզումանյանն ազատվել է Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից

03:09, 14 օգոստոս 2018

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Նանե Արզումանյանն սեփական դիմումի համաձայն ազատվել է Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից: Սույն տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը՝ Արզումանյանը: Հարցին, թե ինչո՞ւ որոշեցիր ազատվել աշխատանքից, մարզպետի արդեն նախկին օգնականը պատասխանեց. «Երկար ժամանակ է արդեն, ինչ Սյունիքի մարզպետի օգնականի ստանձնած պարտականություններից հրաժարվել եմ։ Ես անկեղծ կլինեմ՝ չկարողացա հարմարվել տեղանքին։Մարզպետի հետ երկար քննարկեցի, և նա ըմբռնումով մոտեցավ իմ այդ որոշմանը՝ նշելով, որ եթե որոշումս փոփոխվի, ապա միշտ պատրաստ են ինձ ընդունել, ինչի համար իսկապես շնորհակալ եմ»։ Նանե Արզումանյանը նշեց, որ որեւէ խնդիր չի եղել, պարզապես նման որոշում է կայացրել: Մեր հարցին, թե կային արդյո՞ք անձնական պատճառներ, Նանե Արզումանյանն արձագանքեց. «Շնորհակալ եմ այս հարցի համար, որովհետև տարբեր խոսակցություններ եմ լսել և շատ լավ առիթ ստեղծվեց այս մասին խոսելու. անձնական որևէ պատճառ չկա։ Ինձ համար անակնկալ էր, երբ աշխատանքից դուրս գալս կապում էին ընկեր ունենալու փաստի հետ։Իմ անձնական կյանքում որևէ փոփոխություն լինելու դեպքում խոստանում եմ բարձրաձայնել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր