00:00:00

Արխային գնացեք, խանութները բացեք, աշխատեք. ՊԵԿ նախագահը՝ առևտրականներին (տեսանյութ)

17:56, 13 օգոստոս 2018

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր՝ օգոստոսի 13-ին, Արտաշատում բողոքի ակցիա անցկացնող առեւտրականներին վստահեցրեց, որ օրենսդրության շրջանակում կմեղմացնեն վարչարարությունը, մինչեւ որոշում կկայացնեն ծառայողական քննության արդյունքներով: «Ծառայողական քննություն անցկացնելու հիմքեր եմ ես տեսնում: Մենք ծառայողական քննություն կանցկացնենք եւ որոշում կկայացնենք: Մինչեւ այդ կխնդրեմ, որ այստեղ թեթեւացնեն վարչարարությունը: Արխային գնացեք, խանութները բացեք, աշխատեք: Ցանկացած ահազանգի դեպքում զանգահարեք ինձ կամ պարոն Մաշադյանին»,- ասաց Դավիթ Անանյանը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=ZA6wiuA-mDE&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր