00:00:00

Ավտոգազալիցքավորման 12 ճնշակայանում խախտումներ են արձանագրվել. շահագործումը դադարեցվել է

17:47, 13 օգոստոս 2018

Ավտոգազալիցքավորման 12 ճնշակայան դադարեցրել է շահագործումը, քանի որ գործում էր խախտումներով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ նշել է Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մկրտչյանի խոսքով, արդեն իսկ արդեն ստուգվել է 219 օբյեկտ, նյութեր են կազմվել 120-ի վերաբերյալ: Նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է խիստ մոտենալ ստուգումներին, շարունակել նույն կերպ, քանի որ բոլոր դեպքերում քաղաքացիների անվտանգությունն առաջնային է եւ ամեն ինչ պետք է բխի հենց իրենց շահերից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր