00:00:00

Ցմահ դատապարտյալների բաց նամակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

17:00, 13 օգոստոս 2018

Հարգարժան պարոն նախագահ, արդեն 15 տարի է, ինչ ցմահ դատապարտյալներս պայքարում ենք Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 2003 թ. օգոստոսի 1-ին ստորագրած N103 որոշման դեմ։ Դրանով մեր մահապատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ Մարդասիրական թվացող մի քայլ, որը ավելի շատ բերեց հոգեբանական տվայտանքների։ 15 տարի է, ինչ պայքարում ենք չարաբաստիկ որոշման դեմ։ Այդ տարիներին իշխանական բարձր պաշտոններ զբաղեցրած այրերը միայն հիմա են խոստովանում, որ ժամանակին իրենք էլ առաջարկում էին փոխել այդ որոշումը, բայց Դուք լավ գիտեք, որ Հայաստանում այն ժամանակ հարցեր լուծող միակ տղամարդը Բաղրամյան 26-ում էր։ Քավ լիցի, չեղյալ անել N 103 որոշումը չի նշանակում վերադառնալ մահապատժին։ Մենք խնդրում ենք վերացնել այդ որոշումը եւ մեը քրեական գործերը ուղարկել նոր քննության։ Գուցե այդ ժամանակ 20-23 տարի անազատության մեջ գտնվող ցմահներս ազատություն ստանանք։ Մեծարգո պարոն Սարգսյան, Հայաստանում նոր իրողություն եւ նոր իրավիճակ է։ Դուք, որպես պետության գլուխ և Սահմանադրության պահպանմանը հետևող, խնդրում ենք թույլ տալ վերականգնել մեր ոտնահարված դատավարական իրավունքը։ Զղջացել ենք մեր գործած հանցանքի համար, 20 տարուց ավելի է, ինչ անազատության մեջ ենք։ Հնարավորություն տվեք մեր կյանքի մնացած տարիներն անցկացնել մեր ընտանիքների հետ։ Մեկ անգամ ևս խնդրում ենք,որ չեղյալ համարեք այդ չարաբաստիկ որոշումը եւ մեր գործերը ուղարկեք նոր քննության։ Ի դեպ այս առաջարկին կողմ են նաև բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ։ Հարգարժան պարոն Սարգսյան, աշխարհը զարմացած է Հայաստանի թավշյա հեղափոխությամբ։ Դուք էլ հեղափոխական քայլ արեք ու կրկին զարմացրեք աշխարհին, որ, այո՛, Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է, և վերջապես կվերականգնվի Արդարությունը։
Ստեփան Գրիգորյան և մի խումբ ցմահ դատապարտյալներ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր