00:00:00

Զորակոչիկներին ու նրանց ազգականներին բաժանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ թերթիկներ

16:34, 13 օգոստոս 2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են բաժանվել զորակոչիկներին ու նրանց ազգականներին։ Տեղեկատվական թերթիկում ներկայացված են, թե ինչ իրավունքներ ունեն զորակոչիկները բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների ընթացքում, ինպես կարող են դիմել Պաշտպանին, ինչ ընթացակարգով է քննարկվում դիմումը, երբ կարող է այն դադարեցվել և մի շարք այլ հարցերի պատասխաններ: Ներառված են նաև Պաշտպանի աշխատակազմի ու դրա տարածքային ստորաբաժանումների հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները: Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների ու ազատությունների ապահովումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններից է: Այս ոլորտին առնչվող ցանկացած խնդիր գտնվում է Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր