00:00:00

Իրականում 682 հազար մարդ է լքել Հայաստանը, ոչ թե 1 մլն 22 հազար. Հրանտ Բագրատյան

16:22, 13 օգոստոս 2018

[caption id="attachment_66193" align="alignleft" width="300"] Former Armenian PM Hrant Bagratyan guest in Postscript press club[/caption] Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ՀՀ երեք նախագահների օրոք արտագաղթած քաղաքացիների թվի վերաբերյալ սոցցանցերի քննարկումներին: «Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է առաջին երեք նախագահների օրոք արտագաղթած քաղաքացիների թիվը. առաջին նախագահ 586 հազար, 2-րդ՝ 129 հազար և երրորդ՝ 307 հազար։ Ընդամենը 1022 հազ. մարդ։ Չի կարելի առանց հասկանալու նման թվեր հրապարակել։ 1989-1991թթ Հայաստան է եկել 400000 մարդ Ադրբեջանից։ Նրանց մուտքը չի ֆիքսվել (սահմանապահ ծառայություն ՀԽՍՀ-ում չկար)։ Հետագայում, այդ 400000-ից 340000 լքել է Հայաստանը, քանի որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն նրանց համար հատուկ ծրագրեր արեցին։ Այ նրանց ելքը ֆիքսվել է (արդեն կար սահմանապահ ծառայություն)։ 1994-ին այս ամենը ճշտվել է հատուկ հաշվառման շնորհիվ։ Ուրեմն, չի կարելի առանց մուտքը ֆիքսելու՝ ֆիքսել միայն ելքը։ Բայց միևնույնն է՝ ԱՎԾ վեջը չի։ Ճիշտ թիվն է՝ այդ ամենից հանած 340000 կամ էլ 1-ին նախագահի 586 հազ ելքի կողքը նշել 340000 մուտք։ Այսինքն, իրականում 682 հազար և ոչ թե 1022 հազ ՀՀ քաղաքացի է լքել երկիրը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Բագրատյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր