00:00:00

Այսօր կհրապարակվի Քոչարյանի վերաբերյալ որոշումը

16:15, 13 օգոստոս 2018

Այսօր ժամը 16:00-ին Վերաքննիչ դատարանը հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին վերաբերող վճիռը։ Այս ընթացում մենք լսել ենք մեղադրող ու պաշտպանական կողմերի փաստարկները, թեր և դեմ բոլոր դիրքորոշումները։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը   կայացրել է  Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը: Տասը տարի Հայաստանը ղեկավարած Քոչարյանը չի ընդունում և քաղաքական հալածանք է որակում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի՝ երկրորդ նախագահը 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տապալել է սահմանադրական կարգը: 2008 թվականի մարտի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ են մեղադրվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր