00:00:00

Այսօր Ձախլիկների միջազգային օրն է

14:36, 13 օգոստոս 2018

Այսօր՝ օգոստոսի 13-ին, նշվում է Ձախլիկների միջազգային օրը։ Վիճակագրական տվյալներով, աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը ձախլիկներ են։ Օրվա նշման նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա, հատկապես՝ արդյունաբերական սարքավորումների արտադրողներին իրազեկ պահել ձախլիկների առջև կանգնած դժվարությունների մասին. օրինակ՝ աջլիկ մեծամասնության համար նախագծված և արտադրված սարքավորումներից օգտվելիս, ձախլիկները ստիպված են կատարել իրենց համար անբնական շարժումներ, ինչի հետևանքով ակամա ենթարկվում են չափազանց նյարդային և մկանային ստրեսի, և այլն։ Հետևանքում (1991 թ. ԱՄՆ-ում կատարված հետազոտության տվյալներով), արտադրական մահացու դեպքերը ավելի հաճախ են ձախլիկների մոտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր