00:00:00

Լավրովն անհեթեթ է անվանել Սկրիպալների գործի պատճառով ՌԴ-ին ուղղված ԱՄՆ Պետքարտուղարության մեղադրանքը

17:42, 12 օգոստոս 2018

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անհեթեթ է անվանել Սկրիպալների գործի պատճառով Ռուսաստանին ուղղված ԱՄՆ Պետքարտուղարության մեղադրանքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ինչ վերաբերում է վերջին ակտը չընդունելուն, որը հրապարակել է Պետքարտուղարությունը, ապա կարծում եմ՝ բոլորը, ովքեր քիչ թե շատ ծանոթ են, այսպես կոչված, Սկրիպալների գործին, հասկանում են հայտարարության ամբողջ անհեթեթությունը, որը պարունակվում է Պետքարտուղարության փաստաթղթում այն մասին, թե ԱՄՆ-ն պարզել է, որ հենց Ռուսաստանն է մեղավոր Սոլսբերիի միջադեպի համար»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կատարել է քմիական զինաթափման բոլոր պարտավորությունները, իսկ ԱՄՆ-ին ուղղված հարցեր կան: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ըստ Վաշինգթոնի հայտարարությունների՝ պատժամիջոցների առաջին փաթեթի սահմանումից հետո 3 ամսվա ընթացքում Ռուսաստանը պետք է հանդես գա որոշ երաշխիքով, որ այլեւս երբեք իրեն այդպես չի պահի եւ կհամաձայնվի, որ պահանջի դեպքում միջազգային փորձագետներն այցելեն ռուսական քիմիական ձեռնարկություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր