00:00:00

«Բանանց»-ը նոր գլխավոր մարզչի պաշտոնակատար ունի

01:00, 13 օգոստոս 2018 Սպորտ

«Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Իլշատ Ֆայզուլինը: Մարզիչ օգնականներն են Կարեն Սիմոնյանն ու Արսեն Պետրոսյանը, դարպասապահներին կշարունակի մարզել Տիգրան Ասլանյանը: Իլշատ Ֆայզուլինը նախկինում ճանաչված ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, իսպանական «Ռասինգում», «Վիլյառեալում», «Խետաֆեում» և այլ ակումբներում: Մարզչական կրթությունն ու ՈՒԵՖԱ-ի PRO արտոնագիրը Ֆայզուլինը ստացել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, աշխատել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ակադեմիաներում: 2017-ի հուլիսից Ֆայզուլինը զբաղեցնում է «Բանանցի» Ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր