00:00:00

Ադրբեջանը կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել. Աշոտյան

16:11, 12 օգոստոս 2018

Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ, և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ղեկավարների կողմից ստորագրված Կասպյան ծովի կարգավիճակի մասին համաձայնագրին: «Մինչև մենք եփում ենք ներքաղաքական կաթսայում և այդ պայքարում կարիճներով լի սրվակ ենք հիշեցնում, տարածաշրջանում տեղի են ունենում լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին Կասպյան ծովի կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այն երկարաժամկետ գլոբալ տեղաշարժերի հիմք կարող է դառնալ նաև մեր տարածաշրջանում։ Ահա մեզ համար մի քանի կարևոր դրույթներ, որոնք մարտահրավերներ են պարունակում։ 1. Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։ 2. Տրանսկասպյան գազամուղի կառուցումը, որ կմիացնի Ադրբեջանի և Թուրքմենստանի արտահանող ենթակառուցվածքի, կարող է կառուցվել միայն բոլոր հինգ կողմերի համաձայնությամբ։ Այս դրույթը խիստ կարևոր է Ռուսաստանի և Իրանի համար։ 3. Կասպյան ավազանում կարգելվի երրորդ կողմի ռազմական ներկայությունը, ինչը նույնպես ձեռնտու է Ռուսաստանին և Իրանին։ 4. Փաստացի Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցին ավելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին ռազմավարական և երկարաժամկետ երաշխիքների դիմաց, ինչը դե ֆակտո ամրացնում է մեր հարևանների միջև եղած կապերը։ 5. Ներքին քաղաքական արհեստական օրակարգով տարվելը կարող է ծանր նստել մեզ վրա, եթե միջազգային հարթակներում տեղի չունենա ազգային քաղաքական կապիտալի բյուրեղացում և կոնսոլիդացիա»,- գրել է Արմեն Աշոտյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր