00:00:00

Ռուսաստանը կրկին հաղթեց Տանկային բիաթլոնում

03:22, 12 օգոստոս 2018

Տանկային բիաթլոնի՝ օգոստոսի 11-ին կայացած եզրափակիչ փուլում Ռուսաստանի զինված ուժերի տանկային թիմը ելույթն ավարտել է 1 ժամ 44 վայրկյանում՝ գրանցելով առաջին արդյունքը:

ՌԴ ԶՈւ տանկը «Տանկային բիաթլոնի» եզրափակիչ փուլում

Երկրորդ հորիզոնականն են զբաղեցրել Ղազախստանի ներկայացուցիչները, ովքեր մրցատարածությունն անցել են 15 րոպե ուշ (1 ժ 45 ր 40 վրկ) գրանցելով: Երրորդ տեղով ելույթն ավարտել է Չինաստանը (1 ժ 46 ր 5 վրկ), չորրորդ տեղով՝ Բելառուսը ( 1 ժ 46 ր 51 վրկ): Նշենք, որ Բելառուսի և Ղազախստանի թիմերը Հայաստանի մրցակիցներն էին կիսաեզրափակիչ փուլում, որտեղ զբաղեցրել էին համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղը: Տանկերի մրցավազքին մասնակցում էին 19 երկրի թիմեր, այդ թվում՝ Ադրբեջանի, Իրանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Չինաստանի: 19 երկրից առաջին փուլն հաղթահարել և կիսաեզրափակիչ է դուրս եկել 12 երկիր: Տանկային մրցույթն «Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում անցկացվում է 2015 թվականից, սակայն «խաղերի» շրջանակներում անցկացվող մրցույթների մի մասը, այդ թվում նաև «Տանկային բիաթլոնը», առանձին ձևաչափով անցկացվում էին նաև մինչ այդ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31