00:00:00

Պաշտպանության նախարարը IV Բանակային միջազգային խաղերի անցկացման շրջանակում հանդիպել է Միխայիլ Գալստյանի հետ

03:05, 12 օգոստոս 2018

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը IV Բանակային միջազգային խաղերի անցկացման շրջանակում այցելել է ՌԴ զինված ուժերի «Պատրիոտ» ռազմահայրենասիրական մշակույթի եւ հանգստի զբոսայգու ռազմամարտավարական խաղերի կենտրոն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Պատրիոտ»  զբոսայգու ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ ի դեմս Ալեքսանդր Բոչանցեւի եւ Ռազմամարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալստյանի: Կողմերը փոխանակվել են երկու երկրների երիտասարդության հայրենասիրական դաստիարակության փորձով՝ հայրենասիրության, քաղաքացիության եւ առողջ ապրելակերպի ձեւավորման նպատակով: Տոնոյանը բարձր է գնահատել ռազմահայրենասիրական դաստիարակության զարգացման մակարդակը «Պատրիոտ» զբոսայգու հարթակում: Միխայիլ Գալստյանը կիսվել  է ռազմամարտավարական խաղերի զարգացման  իր փորձով եւ իր պատրաստակամությունն է հայտնել  Հայաստանում այդ գործունեության հետագա համագործակցության եւ զարգացման համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ համագործակցության մասին:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31