«Ես զրուցել եմ հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ եւ ասել եմ նրան, որ որոշումն ընդունված է եւ մտածված: Հրաշալի ժամանակ եմ անցկացրել ազգային հավաքականում՝ դառնալով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:
Ես պատրաստվում եմ կենտրոնանալ «Բարսելոնայի» վրա, որտեղ ինչքան շատ տարիներ կարողանամ խաղալ, այդքան լավ»,- News.am-ի փոխանցմամբ 31-ամյա Պիկեի խոսքը մեջբերում է AS-ը:
Պիկեն Իսպանիայի հավաքականում նորամուտը նշել էր 2009 թվականին, 103 խաղում խփել է 5 գոլ: