00:00:00

Ես կարծում եմ, որ ԵՄ գործընկերների հետ կառուցողական աշխատանք ենք իրականացնում. Ն. Փաշինյան

00:25, 12 օգոստոս 2018

Այսօր` օգոստոսի 11-ին, Դիլիջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, կառավարության ներկայացուցիչները ներկայումս աշխատում են ԵՄ գործընկերների հետ՝ պատասխանելով հարցին, թե իր բրյուսելյան այցից հետո խոսվում է այն մասին, որ Հայաստանն ակնկալում է աջակցություն ԵՄ-ից: «ԵՄ գործընկերների հետ աշխատանքն ընթանում է, տպավորություն ունեմ, որ այն կառուցողական բնույթ ունի: Հույս ունենք արդյունավետ կլինի»,- ասաց վարչապետը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ին այցել էր Բրյուսել, որտեղ հանդիպել է Եվրամիության ղեկավարության հետ: Նա խոսել է Հայաստանին ԵՄ-ին տրամադրվող աջակցության նոր մոտեցումների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր