00:00:00

Վարչապետի կարևոր հայտարարությունը

21:47, 11 օգոստոս 2018

Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Վարչապետն այսօր Հաղարծին գյուղում շատ կարևոր քաղաքականության մեկնարկը տվեց. առաջարկեց չկտրել ծառերը և փոխարենը գյուղացիներին հորդորեց բիզնես ծրագրեր առաջարկել, և ստանալ դրամաշնորհ։ 21-րդ դարում իրականացվող քաղաքականությունը քաղաքացու համար պետք է այլընտրանքի հնարավորություն տա։ Երբ գյուղացուն հորդորդում ես ծառ չկտրել, անպայման պետք է ցույց տաս թե ինչպես հայթայթի ապրուստի միջոց, երբ ասում ես ձուկ մի բռնի, պետք է ապահովես աշխատատեղով, երբ ձեռքից վերցնում ես գործիքն ու ասում ոնց ուզում ես գոյատևի, երկու տարբերակ կա, կամ արտագաղթ, կամ գողություն։ Ժամանակն է գիտակցենք, որ ծառահատման, վտանգավոր հանքարդյունաբերության, նավթամշակման և այլ վնասաբեր ուղղություններով ապրուստի, հարստանալու ճամփան պետք է թողենք անցյալում, ժամանակն է հստակեցնենք, որ Հայաստանի ապագան ստեղծագործ մտքերի, որակյալ կրթության ու գիտության հիման վրա տնտեսություն զարգացնելու ճամփան է։ Սիրում եմ բոլորիդ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր