00:00:00

Վարդան Բոստանջյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են. Բաբլոյանը ստորագրել է

21:36, 11 օգոստոս 2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի`պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- գրված է արձանագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր