00:00:00

Ռուսական զենքի մատակարարումների հետ կապված պայմանավորվածությունները կատարվելու են. Պնախարար

03:23, 11 օգոստոս 2018

Ռուսական զենքի մատակարարումների հետ կապված պայմանագրային  պայմանավորվածությունները երկկողմանի կատարվելու են, դեռեւս այդպիսի նշաններ չենք ստանում, որ դա չի արվելու: Այս մասին Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախարարը խոսել է նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մասին: «Ես կարծում եմ, որ մենք ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո գտնվում ենք նոր իրավիճակում: Նոր իրավիճակից բխում է նաեւ նոր հարաբերությունների ճշգրտում, խոսքը գնում է ոչ թե ռազմաքաղաքաղական կամ աշխարհաքաղաքական ճշգրտումների, այլ նոր իշխանություններ են եւ ՌԴ կառավարության հետ նոր հարաբերություններ են հաստատվում: Իհարկե, կարող են լինել աշխատանքային գործունեության հետ կապված որոշ խնդիրներ, բայց համագործակցությունը մասնավորապես պաշտպանության ոլորտում համընթաց շարունակվում է: Իմ գնահատականով այստեղ չկան խնդիրներ»,-ասել է նա: Դավիթ Տոնոյանը հայտնել է նաեւ, որ Ռուսաստանի հետ քննարկել է Նախիջեւանի հատվածում լարվածությունը եւ ՌԴ-ն հայտնել է իր մտահոգությունը, նախարարը ընդգծեց, որ  այդ լարվածությունը դիտարկվում է նույն համատեքստում: Դավիթ Տոնոյանը նշեց, որ ինքը կհանդիպի նաեւ  Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր